Հայաստանի հավաքականն ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն |hetq.am|
09:53 - 27 մարտի, 2024

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն |hetq.am|

hetq.am: Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում կայացած ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն։

Հանդիպումը մեկնարկեց չեխերի ակտիվ գրոհներով և հենց առաջին րոպեների ընթացքում մի քանի գոլային պահ ունեցան, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացան հաջողությամբ իրացնել։ Ի տարբերութուն Չեխիայի՝ Հայաստանի հավաքականն օգտագորրծեց իր եզակի շանսերից մեկը։14-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Կամո Հովհաննիսյանը ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, և նրա փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Էդգար Սևիկյանը՝ խփելով հավաքականի կազմում իր առաջին գոլը։ Խփած գոլից հետո Հայաստանի հավաքականը հաջողությամբ պաշտպանվում էր, և նույնիսկ պարբերաբար հաջող գրոհներ էր կազմակերպում։ Եվ երբ թվում էր, թե թիմերը այս հաշվի պայմաններում կգնան ընդմիջման, մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին չեխերը անկյունայինի խաղարկման արդյունքում հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Լադիսլավ Կրեյչին։

Երկրորդ խաղակեսն առաջին խաղակեսի համեմաստ անցավ ավելի ցածր տեմպով։ Գնդակին կրկին հիմնականում տիրում էր Չեխիայի հավաքականը, սակայն լուրջ գոլային պահեր չէր կարողանում ստեղծել, իսկ մեր հավաքականը կարողանում էր հետ մղել մրցակցի գրոհները։ Այնուամենայնիվ, 78-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց  առաջ անցնել հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Տոմաշ Խորին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չեղան, և Չեխիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում կրկին ընկերական խաղում 0:1 հաշվով պարտություն էր կրել Կոսովոյի ընտրանուց։ Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այս տարվա հունիսի 4-ին և ընկերական հանդիպման շրջանակներում կհյուրընկալվի Սլովենիայի հավաքականին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել