pastinfo.am: «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվում է Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի տեղափոխման հարցը, եթե այո, քանի կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքան ժամանակ կպահանջվի դրա համար, որքան կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը, արդյոք ընկերությունն այսօր հնարավոր է համարում ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։
Ի պատասխան՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։
«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է Գաբրիելյանը։
Նա ավելացրել է. «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։
comment.count (0)