Դատավորների ընդհանուր ժողովը մարտի 29-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանին։Այս մասին հաղորդագրություն է տարածել «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։
«Դատական իշխանության անունից շնորհավորում ենք պարոն Խաչատուրյանին և մաղթում հաջողություն Ազգային ժողովի ընտրության փուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)