Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար
15:04 - 01 ապրիլի, 2024

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ 

Մասնավորապես՝ 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք
  • 1 տրանսպորտային միջոց
  • 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

103.755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 5 անշարժ գույք.
  • 4 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 52 մլն դրամ:
  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝
  • 3 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց. 
  • Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ.
  • 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել