Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով
 |tert.am|
21:27 - 01 ապրիլի, 2024

Իրանցի գեներալ է զոհվել Դամասկոսում Իրանի դեսպանության վրա Իսրայելի հարձակման հետևանքով |tert.am|

tert.am: Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանում) ռազմական խորհրդական, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին զոհվել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել Է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող շենքին, երկու մարդ է զոհվել։ Դիվանագիտական առաքելության շենքը նույնպես վնասվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել