ՀՀ դեսպանը և Հունաստանի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր
 |armenpress.am|
16:08 - 06 ապրիլի, 2024

ՀՀ դեսպանը և Հունաստանի խորհրդարանի պատգամավորը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ Լիանա Կանելլիի հետ։ Դեսպանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի կոմունիստական կուսակցության անդամ և հայերի հրաշալի բարեկամ Լիանա Կանելլիի հետ։ Քննարկեցինք Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության բարձր մակարդակը, Հունաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը, որն ուղղված է տնտեսական, ակադեմիական և մշակութային կապերի հետագա զարգացմանը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներգրավմանը»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել