Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին
 |azatutyun.am|
12:29 - 09 ապրիլի, 2024

Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը կմասնակցեն սահմանազատման հարցով ընդդիմադիրների առաջարկած փակ նիստին |azatutyun.am|

azatutyun.am:  Ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնելու հարցը խորհրդարանը կքննարկի այսօրվա երրորդ հիմնական նիստում, քառօրյայի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել էր քննարկմանը ներգրավել փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի (հայկական կողմից) նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Փոխվարչապետի գրասենյակից «Ազատության»-ը հաստատեցին՝ Մհեր Գրիգորյանը կամսանակցի նիստին, իշխանական պատգամավորներն էլ փոխանցեցին, որ Արարատ Միրզոյանը ևս ներկա կլինի։

Նիստը կանցկացվի փակ ընթացակարգով։

Ազգային ժողովի նախագահին ուղղված դիմումում ընդդիմադիրները նշել են, թե Հայաստանի անունից հանդես եկող անձինք Երևանի և Բաքվի միջև սահմանազատման և սահմանագծման հարցում անում են հայտարարություններ, որոնցով խախտում են Հայաստանի սահմանադրությունը, «Պետական սահմանի մասին» և մի շարք այլ օրենքներ և անտեսում սահմանազատման հարցով միջազգային լավագույն փորձը:

Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն ընդգծում է, թե այդ հայտարարություններով իշխանությունը հակասում է ինչպես իր նախընտրական, այնպես էլ կառավարության 2021-26 թվականների ծրագրերին:

Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել