Փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարն, ըստ էության, սուտ է խոսել. Տիգրան Աբրահամյան |tert.am|
13:33 - 09 ապրիլի, 2024

Փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարն, ըստ էության, սուտ է խոսել. Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Բավականին ուշագրավ է փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը, որովհետև, մինչ այդ հայտարարությունը, սկսած Նիկոլ Փաշինյանից և վերջացրած տարբեր տրամաչափի իշխանական օղակներով պնդում էին, որ իրականության մեջ արդեն սկսվել է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը և գործողությունները պետք է այդ տրամաբանության մեջ դիտարկել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Տավուշից դելիմիտացիայի գործընթացը սկսելը ԳՇ-ի որոշումն է, մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

«Պետք է ֆիքսել, որ փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարն, ըստ էության, սուտ է խոսել, երբ մարդկանց հետ հանդիպել է ու ասել, որ որոշված է այս տարածքից սկսել: Երկրորդ կարևոր բանը, որ պետք է արձանագրել, այն է, որ իրականության մեջ Ադրբեջանի հետ չկա պայմանավորվածություն այդ գործընթացն առաջ մղելու»,- նշեց նա:

Տիգրան Աբրահամյանի խոսքով ՝ դելիմիտացիա սկսելու համար պետք է լինի փոխհամաձայնեցված իրավական, փաստաթղթային բազա և քարտեզներ, որ այդ գործընթացը սկսվի, ինչն իրականում գոյություն չունի:

«Իսկ եթե այդ ամենը գոյություն չունի, ապա ոչ դելիմիտացիա կարող է լինել, ոչ էլ առավել ևս դեմարկացիա: Իշխանությունը ոչ թե գնում է դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ գնում է միակողմանի զիջումների, ուղղակի փորձելով քողարկել բուն գործընթացը, ինչը տեղի է ունենում ՀՀ-ի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել