Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ ԱԺ-ն երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունեց բժիշկների լիցենզավորման մասին նախագիծը:

Այժմ Հայաստանում լիցենզավորված են բժշկական հաստատությունները, բայց բժիշկներն անհատական կարգով՝ ոչ։

Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ, նախարարությունում կարծում են, որ պետք է նաև բարձրացնել կոնկրետ բժշկի աշխատանքի որակի պահանջները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիցենզիաները տրվելու են 5 տարով ՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե այն կասեցնելու որոշում չընդունվի։

Մասնագիտական վերապատրաստման բավարար միավորների դեպքում լիցենզիան կերկարաձգվի ինքնաբերաբար:
Լիցենզավորումը կսկսվի 2024 թվականի հոկտեմբերի 15-ից, իսկ անցկացման ժամանակացույցը կհաստատի առողջապահության նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով