Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել սահմանին գտնվող իսրայելական հրետանու ուղղությամբ:
«... Իսլամական դիմադրության մարտիկները ուրբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ին, տասնյակ «Կատյուշա» հրթիռներով հարված են հասցրել թշնամու հրետանային դիրքերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր Լիբանանի կողմից իսրայելական բնակավայրերի գնդակոծման փորձի մասին:
Times of Israel-ը հայտնում է, որ հարվածների հետևանքով տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մոտ 40 արկ է ֆիքսվել, և որ նաև խոցել են պայթուցիկներով լիցքավորված երկու անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Հեզբոլլահի կողմից Իսրայելի հյուսիսում:
comment.count (0)