Վանաձորի բժշկական կենտրոն ապրիլի 13-ին՝ ժամը 11:10-ին, ընդունվել է 16-ամյա աղջիկ՝ կարիճի խայթոցով: Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար»,- նշվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հարազատների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ: ԲԿ-ից զգուշացնում են կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:
comment.count (0)