ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) խոսնակ Դանիել Հագարին հաստատում է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: Այս մասին հայտնում է «The times of Israel»-ը։
Նա նշել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչու թռչող սարքերին՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի ժամ կպահանջվի մինչև դրանք հասնեն երկրի տարածք:
Ավելի վաղ, լրատվամիջոցները, հղվելով իսրայելական և ամերիկյան հետախուզական ծառայություններին, հայտնել էին, որ Իրանը տասնյակ անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
comment.count (0)