Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|
15:41 - 14 ապրիլի, 2024

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։ 

 
Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի արտաքին գերատեսչության Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարը «դատապարտել է երեք եվրոպական երկրների երկակի չափորոշիչները՝ նկատի ունենալով Իսրայելի հարձակումը  Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա։
 
Հիշեցնենք, ապրիլի 14-ի գիշերը Իրանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Իսրայելին հրթիռներով և անօդաչու սարքերով՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին հասցված ավիահարվածի։
 
Արևմտյան երկրները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել