ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է |tert.am|
18:26 - 15 ապրիլի, 2024

ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է |tert.am|

tert.am: ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։

Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատել են ՆԳՆ Ոստիկանությունից․

«Այդ դեպքով մեկ անձ խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է և բերվել է Կենտրոնական բաժին: Կկազմվեն համապատասխան փաստաթղթեր, կփոխանցվեն Քննչական»,-հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել