Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |factor.am|
18:01 - 16 ապրիլի, 2024

Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը կառույցում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար |factor.am|

factor.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հրաժարվել է օգտագործել «սառեցում» հասկացությունը՝ կապված կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հետ։ Նա նշել է, որ Երևանն իսկապես կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը՝ ասելով, որ այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի կազմակերպության բոլոր անդամներին։

««Սառեցում» հասկացությունն արտացոլված չէ կազմակերպության փաստաթղթերում, ուստի մենք այն չենք օգտագործի ստեղծված իրավիճակի հետ կապված: Հայաստանն իսկապես զգալիորեն կրճատել է իր գործունության ծավալը որպես կազմակերպության անդամ, այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար»,- ասել է Տասմագամբետովը։

Նա նշել է, որ  ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելն իրավասություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ կազմակերպության անդամը հնարավորություն ունի լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը, հատկապես, եթե «երկրի աշխարհաքաղաքական դիրքն այնպիսին է, որ մարտահրավերներ և սպառնալիքներ կան, որոնք հաճախ տեղական վերլուծաբանների կողմից գնահատվում են որպես էքզիստենցիալ»։

Կառույցի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել