Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
 |azatutyun.am|
17:35 - 17 ապրիլի, 2024

Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում։

Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Անցած տարիներին այս հիմնադրամից օգնություն են ստացել, օրինակ, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք միությանն անդամակցելու հայտ են ներկայացրել։

Սա սակայն, պարտադիր պայման չէ. ետխորհրդային երեք երկրներից բացի Խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվել են նաև աֆրիկյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Կոնգոն, Բենինը, Գանան։ Վերջին հատկացումն արվել է անցած տարվա նոյեմբերին, երբ միությունը Գվինեային 21 միլիոն եվրո է հատկացրել, Սոմալիին՝ մեկ միլիոն։

Հայաստանն այս հիմնադրամից օգտվելու հայտ էր ներկայացրել անցած տարվանից։ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հերթին, անցած հոկտեմբերին, ժամանելով Երևան, հայտարարել էր, թե անձամբ է այս հարցով դիմել Եվրամիության արտգործնախարարին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել