factor.am: Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Ադրբեջանական Թուրան գործակալությանն այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու գործընթացը։
«Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»,- ասել է Ստանոն։
Պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատել են, որ սկսվել է խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթաց։
comment.count (0)