armenpress.am: Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի հակաօդային պաշտպանության դիրքերին երկրի հարավում՝ պատճառելով նյութական վնաս: Այս մասին ապրիլի 19-ին հաղորդել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր ժամը 02։55-ին հակառակորդ Իսրայելը պաղեստինյան օկուպացված տարածքներից հրթիռակոծել է երկրի հարավում գտնվող հակաօդային պաշտպանության դիրքերը, ինչի հետևանքով նյութական վնաս է հասցվել»,- նախարարության հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։ Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
comment.count (0)