azatutyun.am: Ավարտվեց Տավուշի վարչական շրջանների ներկայացուցիչների հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպմանն, այս պահին հայտնի չէ:
Այս հանդիպման պահանջը շաբաթ երեկոյան էր առաջացել։ Բնակիչները փակել էին ճանապարհը, անվտանգության երաշխիքներ պահանջել իշխանություններից։
Նրանք Տավուշի մարզում խոստում ստացան սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելու վերաբերյալ։ Սակայն, հանդիպումը ոչ թե Տավուշում է, այլ Երևանում՝ կառավարության շենքում։ Առայժմ հստակ չէ, թե համայնքապետերն արդյոք պահանջների փաթեթով են եկել, կամ ինչ առաջարկներ ունեն։
comment.count (0)