ԻՔՄ-ն Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը
11:30 - 23 ապրիլի, 2024

ԻՔՄ-ն Տավուշում ՈՒԱԶ-ի միջադեպի հետ կապված 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ։
 
1-ին դրվագը վերաբերվում է ավտոմոբիլի վարորդի կողմից խաղաղ ցուցարարներին վրաերթելու փորձի հետ։ ՔՕ հոդված 236 (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը)։
2-րդ դրվագը կապված է ոստիկանների կողմից УАЗ-ի վրաերթի փորձը չկասեցնելու, դրան չհակազդելու հետ։ ՔՕ հոդված 446 (պաշտոնեական անփութությունը)։
 
3-րդ դրվագը կապված է միջադեպի վայրում ընդհանրապես չգտնված Մկրտչյան Հենրիկին,
Ասատրյան Գոռին և Ղազարյան Հովսեփին ակնհայտ ապօրինի ձերբակալելու հետ։ ՔՕ հոդված 478 (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)։
 
Հ.Գ. Քանի որ Հայաստանում արդեն այնպիսի վիճակ է, որ ցուցարարների վրա մեքենա քշողի փոխարեն ցուցարարներն են ձերբակալվում` ներպետական գործիքները սպառելուց հետո մենք չենք վարանելու գործածել միջազգային ջատագովության բոլոր գործիքները` ապօրինի քրեական հետապնդմանը հակազդելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել