tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29):
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։
Դեսպանն ընդգծել է, որ Կիևում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Սիբիգայի հետ, որի ընթացքում էլ նրան է հանձնել Ալիևի նամակը։
comment.count (0)