Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե Հայաստանը նույնպես համաձայնի դրան, ապա արտաքին գործերի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում», - նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում նշել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
comment.count (0)