Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի
 |factor.am|
15:53 - 23 ապրիլի, 2024

Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցության պլաններ չունի |factor.am|

factor.am: Ադրբեջանին հրավիրել են Եվրասիական տնտեսական միության որոշ միջոցառումների՝ նախագահի և վարչապետի մակարդակով, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանը շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի»,- հավելել է Ալիևը։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ԵՏՄ-ին անդամակցելու պլաններ չունի։

«Մենք նման պլաններ չունենք, սակայն չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կստանանք դրանից, որ ավելի մոտենանք։ Եթե մենք դրանք տեսնենք, ապա որոշում կկայացնենք։ Եթե ոչ, ապա մեզ բավարարում է համագործակցության այն մակարդակը, որ կա հիմա»,- նշել է Ալիևը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել