Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|
14:29 - 24 ապրիլի, 2024

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։

-Մեր օրերում Հայոց ցեղասպանությունը ճանաչում է 34 պետություն։ Վերջին տարիներին Եվրամիության մի քանի երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան և Իտալիան, դա արել են, և Միացյալ Նահանգները նույնպես՝ 2021 թվականին: Թեև դա ուշանում է, բայց ես դրական եմ համարում, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս տարիներին մենք տեսանք, թե ինչպես են շարունակվել հայերի նկատմամբ հալածանքները։ Կարևոր է հիշել և ճանաչել, որպեսզի դա չկրկնվի:

-Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնու՞մ եք։

-Փաստորեն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ճնշում ու սպառնալիքներ է գործադրում պետությունների դեմ, որպեսզի նրանք ևս չճանաչեն այն։ Թուրքիան լավ կանի ընդունի իր պատմությունը, ինչպես դա արել են մյուս պետությունները: Ես համարում եմ, որ Գերմանիան օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել պատմական փաստը։ Թուրքիայի համար փաստերի ճանաչումը կարող է օգնել բարելավել հարաբերությունները տարածաշրջանում, և այս պետությունը դարձնել ավելի լավ պետություն։

-Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։

-Իմ կարծիքով`Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ուստի որքան շատ պետություններ ճանաչեն այն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել