Էլչին Ամիրբեկով․ «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվեն, «քանի որ դրանց ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է»։

 «Դա Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է», – հայտարարել է Էլչին Ամիրբեկովը։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել կողմերի միջև երկկողմանի անմիջական շփման արդյունքում և առանց որևէ երրորդ կողմի մասնակցության. «Սա ցուցանիշ է, որ մենք կարող ենք ինքներս լուծել խնդիրները»։

 Ամիրբեկովի խոսքով՝ «Հայաստանն ու Ադրբեջանը այսօր ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն