news.am: Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Սահմանազատմանը պետք է նախորդի ինչ-որ մի համաձայնագիր: Մենք չգիտենք, թե հիմա ինչ սկզբունքներով է դա արվում ու արդյոք դա սահմանազատո՞ւմ է, թե՞ հենց այնպես ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան է»,- ասաց նա:
Սերժ Սարգսանի խոսքով` այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. «Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների: Խաղաղությունը, երևի, փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետեւ գործողություններով իրականացվում է: Չգիտես ինչու, մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս, ինչպես շատ-շատ գործերում»,- նշեց Սարգսյանը:
Նա ասաց, թե լուծումը մեկն է` «այս մարդկանց հեռացնելը»:
«Իրենք չունեն որևէ ունակություն, որևէ գիտելիք կառավարման ասպարեզում»,- հավելեց նա:
comment.count (0)