Կենտրոնում լարված իրավիճակ է։ Կարմիրբերետավորները բռնի ուժով փորձում են ցրել ԱԺԲ-ի՝ վարչապետ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։
Բևեռը հայտարարություն է տարածել․
«Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։
comment.count (0)