Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
18:09 - 26 ապրիլի, 2024

Ոստիկանությունը հերքում է լուրերը, թե պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

ՆԳՆ ոստիկանությունից «Ինֆոքոմի» հետ զրույցում հայտնեցին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։

Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Խաչատրյանն ինքը հաստատել էր, որ բերման է ենթարկվել և Հրազդանի ոստիկանաության բաժանմունքում է։

Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդան քաղաքի հատվածում։ Այնտեղ էին նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արման Ղազարյանը ու Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը բանավիճում էր ոստիկանների ու նրանց կողքին կանգնած քաղաքացիական հագուստով մի անձի հետ, որը հայտարարում էր, թե ինքը եկել է հասարակական կարգը պահելու։

Բանավեճի ընթացքում վերջինս սկսեց քաշքշել պատգամավորին, ինչից հետո ոստիկանները հրելով հեռացրին Խաչատրյանին տարածքից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել