Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ
 |hetq.am|
20:20 - 26 ապրիլի, 2024

Այսօր 17 անձ է ձերբակալվել Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ |hetq.am|

hetq.am: 17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօրվա ձերբակալվածների թվում է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, որը փակել էին քաղաքացիները։ Կոնկրետ Հրազդանի ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 3 անձ։

Նշենք, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել, մասնավորապես, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում, մայրուղին շարունակում է փակ մնալ նաև Կիրանցի հատվածում։ Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև Երևանի մի շարք փողոցներում, Երևան-Էջմիածին, Երևան-Հրազդան մայրուղիներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել