Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են |1lurer.am|
11:03 - 29 ապրիլի, 2024

Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են |1lurer.am|

1lurer.am: Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համատեղ ջանքերով Մետրոյի Երիտասարդական կայարանում արտաքին և ներքին լուսավորման աշխատանքները ավարտված են, բոլոր քարերը մաքրման են ենթարկվել, քանի որ ավելի քան երեսուն տարի մարման չեն ենթարկվել: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Դիմելով երևանցիներին` Ավինյանը նշեց.

«Երիտասարդական կայարանի մոտ կխնդրեմ ուշադրություն դարձնել լուսավորությանը, այն ամբողջապես արդիականացվել է, նաև ներսում է արդիականացվել»:

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 510 հազար 692 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2858 շարժակազմ, որից 556-ը երեք վագոնանի, 1330-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը` 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ 99,3%:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել