«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը իրեն մոտեցել է՝ խոսելու Բագրատ Սրբազանի վերաբերյալ իր տեսանյութի մասին։
«Լևոն Քոչարյանի օգնական-թիկնապահը ասաց՝ երբ Բագրատ Սրբազանի մասին կարծիք ես հայտնում, սրբապղծություն ա։ Ապա ասում է՝ տվյալ արարքը ու բնութագրում այն հայհոյանքով։ Ես նույն հայհոյանքը հնչեցնում եմ իրենց՝ ասելով՝ եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ ես այդպիսի մարդ եմ, ես նման կարծիք կարող եմ արտահայտել իր նկատմամբ, կապ չունի՝ դու ես, թե ով է։ Ինքը խփում է ինձ, ընկնում եմ, վեր եմ կենում, հետո հայհոյում եմ, ինքը ցանկանում էր շարունակել, բայց ես չեմ խփում, ասում եմ՝ քեզ նմանները պատասխան են տալու»։
Լրագրողը հայտնեց, որ ինքը դիմում-բողոք է ներկայացրել Ոստիկանություն։
Նշենք, որ լրագրողը «Բագրատ «սրբազանի» ու ԿԳԲ-ի կապը. ով է նա ու ինչի՞ է ցանկանում հասնել» վերնագրով տեսանյութ էր հրապարակել Civic.am-ում։
comment.count (0)