factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։
«Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե «դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»։
Ըստ նրա՝ այդ «միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։ «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- հայտարարել է Ալիևը։
comment.count (0)