Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը. Հունաստանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական ​​սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Նշելով, որ երկու հանրապետությունները համաձայնել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի վրա, Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է.

«Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով