armenpress.am: Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտուրը։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաստատելով լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։
Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու որոշումը Էրդողանը բացատրել է Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններով։
Էրդողանի խոսքով ՝ Գազայի հատվածում գործողության ընթացքում «Իսրայելը դաժանորեն սպանել է 40 հազարից մինչև 45 հազար պաղեստինցիների»։
comment.count (0)