Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան
 |armenpress.am|
16:20 - 07 մայիսի, 2024

Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ։

«Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ պարզ է նաև շարժման նպատակը:

Փաշինյանը հավելեց՝ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է: Ըստ նրա՝ 2021 թվականի ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն:

«Ի՞նչ է նշանակում օրհնել. նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ կան հոգևորականներ, որոնք համաձայն չեն իր դիրքորոշման հետ, այդ մասին ասել են 2018 թվականից: Փաշինյանը կրկնեց՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ: «Բայց իմ կարծիքը մեծ հաշվով հետևանք չունեցող կարծիք է: Եթե նույնիսկ այդպես է, ոչ ոք չի խանգարում ինձ առնչվել Աստվածաշնչի, Աստծո հետ: Իմ խնդիրն ուրիշ է. պետք է հոգևոր կյանքը Հայաստանում ակտիվ լինի, զարգանա, բայց ակտիվ չի, չի զարգանում, ինչն ինձ մտահոգում է, բայց ոչ մի միլիմետր ավելի»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել