Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտությունների լավ նյութ են. Վանեցյան
19:32 - 07 մայիսի, 2024

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի հետազոտությունների լավ նյութ են. Վանեցյան

Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նաեւ նշել է. «Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։

Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։

Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս ընթացքում ասել էր․

«Սահմանազատման գործընթացը դադարեցնելու գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած բավականին հավաստի տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, առնվազն նրանց ազդեցության գործակալներ են, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա [Արթուր Վանեցյան-խմբ․], ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են եւ հրապարակել:

Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե, ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից։ Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող է լինել այն մասին, որ լինելով երկրի ԱԱԾ տնօրեն եւ չունենալով որեւէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ «Զանգեզուրի» կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել