armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Մարկո Ջուրիչին Սերբիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով։ Միասնական ջանքերով մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը՝ հաշվի առնելով մեր առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Ավելի ուշ
Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարկո Ջուրիչն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
«Բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները։ Այս տարի, երբ մենք նշում ենք Սերբիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների առումով», - նշել է նորանշանակ նախարարը։
comment.count (0)