Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դիմացից  Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ մեկնարկեց երթ՝ դեպի Աբովյան քաղաք
11:21 - 08 մայիսի, 2024

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դիմացից Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ մեկնարկեց երթ՝ դեպի Աբովյան քաղաք

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու դիմացից Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ մեկնարկեց երթ՝ դեպի Աբովյան քաղաք։ 

Նախատեսվում է, որ այսօր Աբովյան քաղաք կհասնեն նաև Տավուշից Երևան ուղևորվող քայլերթի մասնակիցները։ 

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բագրատ Սրբազանի առանջորդությամբ Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան։ Նախատեսվում է, որ քայլերթի մասնակիցները Երևան կհասնեն մայիսի 9-ին։ Նրանց պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։ 

Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։ 

Լուսանկարը՝ «Շիրակը հանուն Հայաստանի» շարժման ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել