azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եվրոպական այցն ավարտում է Հունգարիայում, ուր ժամանեց մայիսի 8-ի երեկոյան: Այսօր նա բանակցելու է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, նախատեսված է մամուլի համատեղ ասուլիս։
Նախօրեին Չինաստանի նախագահը Բելգրադում բանակցել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, իսկ այցի սկզբում՝ մայիսի 5-ին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
Բուդապեշտում նախատեսվում Հունգարիայի և Չինաստանի միջև համագործակցության ավելի քան մեկ տասնյակ համաձայնագրերի ստորագրում։
"Magyar Nemzet" իշխանամետ թերթում հրապարակված հոդվածում Սի Ծինփինը որպես Արևելաեվրոպական տարածաշրջանում չինական ներդրումների համար թիվ մեկ երկիր նշել է Հունգարիան։
comment.count (0)