Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմ. Լեմկինի ինստիտուտ |azatutyun.am|
16:31 - 11 մայիսի, 2024

Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմ. Լեմկինի ինստիտուտ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ում գործող Լեմկինի ինստիտուտը քննադատում է Հայոց ցեղասպանության մասին վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք, փորձագետների տպավորությամբ, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից և ուղղակիորեն առնչվում Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով»,-հայտարարում է ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարող կազմակերպությունը, հավելելով. - «Թերևս ամենաապշեցուցիչն այն էր, որ ցեղասպանության մասին Փաշինյանի ուղերձում որևէ հիշատակում չկար ագրեսորների մասին»։

Վարչապետն ընդգծել էր՝ Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և «առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է»։

Հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունը, թե «պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից», Լեմկինի ինստիտուտը նշում է՝ «Փաշինյանը անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տևական ու բազմաշերտ պատմական ճնշումները»։

«Ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն` Հայաստանի վարչապետը սլաքն ուղղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել՝ քաղաքական իրավիճակի թյուրըմբռնման պատճառով»,- հայտարարում է Լեմկինի ինստիտուտը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել