ԵԱՀԿ գործող ղեկավարը Հայաստան կայցելի մայիսի 13-ին |news.am|

news.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը մայիսի 13-ին կայցելի Հայաստան, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բորգը Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամների հետ։

«Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվելու է ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, ինչն ընդգծում է ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության անփոփոխ հանձնառությունը»,- ասվում է հաղորդման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև