Բացառել հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը․ Դիվանագետների համահայկական խորհդրի անդամ Վահագն Մելիքյանի ելույթը Հանրապետության հրապարակում
20:20 - 12 մայիսի, 2024

Բացառել հակառուսականությունը կամ հակաարևմտականությունը․ Դիվանագետների համահայկական խորհդրի անդամ Վահագն Մելիքյանի ելույթը Հանրապետության հրապարակում

Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ՝ ներկայացնելով մարտահրավերների և ձեռնարկելի քայլերի փաստաթղթի հակիրճ տարբերակը։

«Բարի երեկո սիրելի հայրենակիցներ։ Իմ շատ սիրելի քույրեր և եղբայրներ։ Ես այսօր ձեր դիմաց հանդես եմ գալիս դիվանագետների համահայկական խորհրդի անունից։


Մեզ հանձնարարվեց պատրաստել մի հակիրճ փաստաթուղթ, որը ես հիմա կներկայացնեմ կապված այն զարգացումների հետ, որը մենք ունենք հիմա Հայաստանի սահմաններին, և վստահ եմ բոլորիդ շատ հետաքրքրող խաղաղության օրակարգի մասին, մեր մարտահրավերների և ձեռնարկելի քայլերի մասին։

Մինչև փասթաթղթի ներկայացումը ես վստահ եմ, որ շատ շատերին և նաև նրանց, որոնք այս հրապարակում չեն, առաջին հերթին անհանգստացնում է միայն մեկ հարց․ պատերազմ լինելու՞ է, թե՞ ոչ։ Մեզ սպառնում են պատերազմով, ասելով, որ այն անօրինական քայլերը, որ իրենք անում են, այլընտրանքը պատերազմն է։ Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է։

Անցնեմ փաստաթղթին։ Փորձեմ հակիրճ և ընկալելի բացատրել քայլերի հաջորդականությունը, նկարագրել իրավիճակը և դրանից բխող այն հետևանքները, որ մենք կարող ենք ունենալ, եթե չկասեցնենք այս գործընթացը։ Երկու բաժնով է փաստաթուղթը․ սահմանազատման և սահմանագծման մասին․ սա առաջին բաժինն է։ Եվ երկրորդը՝ խաղաղության օրակարգի մասին։

Սահմանազատում և սահմանագծում․ ՀՀ ինքնիշխան տարածքում, Տավուշում սկսված գործընթացը առանց վերապահումների պետք է որակել որպես՝ սահմնազատման և սահմանագծման անօրինական գործընթաց։ Ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցը Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։ Միևնույն ժամանակ անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու, և հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին։

Այլևս հստակ է, որ չկան իրական բանակցություններ և գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով։ Ավելին, երկու երկրների միջև խաղաղության համապարփակ պայմանագրի, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ սահմանազատումը և սահմանագծումը աննախադեպ գործընթաց է դիվանագիտական պրակտիկայում։ Ինչն ուղղակի կասկածի տակ է դնում օրինակությունը։ Նման մոտեցումը անընդունելի, հակաօրինական և հակասահմանադրական։

Սահմանազատման գործընթացի համար իրավական հիմք է ծառայում բանակցող կողմերի համատեղ ընդունված մեթոդաբանությունը՝ հիմնվելով վավերական և իրավական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա։ Հետևաբար Ալմա-Աթայի հռչակագիրը որևէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր։ Հռչակագիրը չունի որևէ սահմանային նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ քարտեզներ։ Կա մեկ շեշտադրում՝ միմյանց նկատմամբ չունենալ տարածքային պահանջներ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև տեղի է ունեցել երկու օրինական գործընթաց․ առաջինը՝  1928 և 1929 թվականների երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների կողմից վավերացված քարտեզն է, երկրորդը՝ 1984 և  1987 թվականների հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումներն են։ Մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք, իսկ ներքին օպերացիոն օգտագործման համար ստեղծված ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները՝ առավել ևս։ Սահմանազատման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը ընդունելը՝ հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Մեկ օրինակ մեր հարևաններից․ Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի վրացական կողմի ներկայացուցիչները ենթարկվել են քրեական պատասխանատվության սխալ սահմանազատում իրականացնելու համար։

Տավուշում ներկայիս սահամանազատման և սահմանագծման գործընթացում կոպտորերեն խախտվում են նաև ԵԱՀԿ կողմից ընդունված սահմանագծման սկզբունքները, որոնցով առաջնային կարևորություն է տրվում բնակչության կենսաապահովմանը, տրանսպորտային և այլ կարևորագույն ենթակառուցվածքների անընդհատելիությանը։
Այլևս որևէ կասկած չի հարուցում որ միակողմանի զիջումների նման քաղաքականությունը տարածվելու է հայ-ադրբեջանական ողջ սահմանով։

Հանձնելով կեսնական նշանակյություն ունեցող պաշտպանական դիրքերը էլ ավելի է թուլանալու մեր պաշտպանողականությունը։ Հետևաբար պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչև հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի ավարատը։

Առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական համաձայնություն, ինչը պետք է վավերացված լինի երկու խորհդրարանների կողմից։ Եթե այդ գործընթացների ժամանակ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի որևէ տարածք պետք է անցնի Ադրբեջանին, հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Եզրակացությունը մեկն է՝ այդ գործընթացը անօրինական է և հակասահմանադրական։

Հիմա խաղաղության օրակարգի հետ կապված։ Եկեք արձանագրենք՝ ինչ ունենք ներկա դրությամբ․ ունենք սպառնալիքի տակ ընթացող, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման ներկայիս գործընթաց, որի ընթացքում Ադրբեջանը ստանալու է ամեն ինչ ու չի տալու ոչինչ։ Միակողմանի զիջումների պարագայում Ադրբեջանը անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշելու։
Վկան՝ միջանցքի տգրամադրում, փախստականների վերադարձ, սահմանադրության փոփոխություն, Ադրբեջանի դեմ հայցերի չեղարկում, և այս շարքը կարելի է շարունակել։

Ադրբեջանը հրահրելու է տեղային նոր սանդրանքներ հայկական բնակավայրերի վրա, հոգեբանական նոր ճնշումներով, լոկալ նոր ընդհանրումների միջոցով, վախի մթնոլորտ ստեղծելով, ինչպես նաև ճանապարհների աշխատանքները խափանելով։ Հետևաբար յուրաքանչյուր նոր փուլում ՀՀ-ն հայտնվելու է ավելի թույլ վիճակում և դարձյալ կանգնելու է «զիջենք, որ պատերազմ չլինի» ծայրահեղ վտանգավոր և կեղծ պատճառաբանության առջև։ Եվ այս թեզը հնչեցվում է մի իշխանության կողմից, որի օրոք Հայաստանը տեսել է 4 պատերազմ․ 2020-ից 2023 թվականներին, տվել է բազմահազար զոհեր, անցել է կորուստների և նվաստացման ճանապարհով։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականության արդյունքում հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում և ոչ կենսունակ պետության վերածվելու կացության մեջ։

Ավելին, օրվա իշխանությունը սեփական ժողովրդին սպառնում է պատերազմով, փորձելով հասարակության լայն շրջանակներին համոզել այլընտրանքի բացակայությունը և ուղղակիորեն սպասարկում է Բաքվի իշխանությունների թելադրած օրակարգը։
Ներկա պայմաններում պատերազմը կարող է սկսվել միայն իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնությունների արդյունքում։

Միշտ հացրնում են, իսկ ո՞րն է առաջարկված քայլերը։ Քայլերը, որոնք առաջարկվում են կատարված է դիվանագետների մեծ խմբի կողմից, որը 30+ աշխատանքային փորձ ունեն և այդ փորձը ձեռք են բերել տարիների քրտնաջան աշխատանքով։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը․ Հայաստանի արտաքին քաղաքական նշանակետը աներկբաորեն կայուն և երկարատև չընդհատվող և համակարգվող բանակցություններն են՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով։

Նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը՝ ՀՀ նոր իշխանությունը՝ ի դեմս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա իրավիճակին և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր բանակցություններից։ Միաժամանակ հաստատուն լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորվածություններին և առաջնորդվելով Հայաստանի անվտանգության առաջնահերթություններով, ներգրավվելու է կառուցողական և փոխշահավետ բանակցություններում։

Հաջորդը՝ իրականացնել արտաքին քաղաքական օրակարգի սկզբունքային փոփոխություն, բացառելով՝ հակառուսականությունը, կա՛մ հակաարևմտականությունը, կա՛մ որևէ այլ հականերով ձևավորված արտաքին քաղաքականություն՝ զսպան ճկուն քաղաքականություն որդեգրելով։ Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը ու դիրքավորումները՝ աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների  և անորոշության պայմաններում։

Մենք պետք է արձանագրենք, որ օրվա վարչախումը զուրկ է Հայաստանին այնքան անհրաժեշտ խոհեմությամբ, կոմպետենտությամբ, համարձակության և ռացիոնալության որակներից։ Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում երբեք։ Ազգային շահերի հայեցակարգը չի ենթադրում շինծու խաղաղություն, ոչ էլ պատերազմի անխուսափելիություն։

Ընհակառակը, այն ենթադրում է հակամարտող շահերի մշտական դիվանագիտականբ ողջ գործիքակազմով, ինչի բացակայությունը այսօր առկա է և բոլորը գիտեն։

Մենք պետք է հստակեցնենք մեր ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում, չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության աղբյուրները։
Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և մեր համագործացկությունը ուժային այլ գործընթացների հետ։
Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշետություն է համահայկականությունը, որին հասնելու միակ ճանապարհը պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդությունը ու ակտիվ դերակատարությունը։

Սիրելի քույրեր և եղբայրներ, հայ ժոողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հասնելու ներքին հաշտեցման համախմբվածության և միասնականության, ինչը էապես կնպաստի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել