Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար|factor.am|

factor.am: Սերգեյ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Սերգեյ Կուժուգետովիչ Շոյգուին նշանակել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Շոյգուն կլինի նաև Պուտինի տեղակալը Ռազմաարդյունաբերական հանձնաժողովում և կվերահսկի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության աշխատանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով