Այսօր ոստիկանների գործողությունների արդյունքում տուժել է երկու լրագրող
11:31 - 13 մայիսի, 2024

Այսօր ոստիկանների գործողությունների արդյունքում տուժել է երկու լրագրող

Այսօր ոստիկանության ծառայողների գործողությունների ժամանակ լրատվամիջոցի երկու ներկայացուցիչ է տուժել։ Մասնավորապես, ABC media լրատվականի օպերատորին կարմիր բերետավորը հրել է նկարահանման ժամանակ, նա ընկել է աստիճանների վրա, ոստիկանների հրմշտոցի պատճառով մեկ այլ վայրում գիտակցությունը կորցրել է 24news լրատվականի լրագրող Մերի Մանուկյանը։ Տեսանյութերը դիտել այստեղ

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ, որոնք ոստիկանական ծառայողների կողմից հիմնականում բացվում են՝ երբեմն քաղաքացիներին բերման ենթարկելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել