Բելգորոդում Ուկրաինայի հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ |tert.am|

tert.am: ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ նախորդ օրը Բելգորոդում բնակելի շենքի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ երեկ՝ մայիսի 12-ին, երեկոյան հրետակոծությունից մահացել է ևս երեք խաղաղ բնակիչ, հիվանդանոցում մահացել է նաև մայիսի 11-ին վիրավորված մի կին։

Կիրակի Բելգորոդում ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ Դրա հետևանքով շենքի մուտքերից մեկում բոլոր տասը հարկերը փլուզվել են, գրում է kommersant.ru-ն։

Փրկարարներն այսօր՝ մայիսի 13-ի առավոտյան, վթարային վայրում ավարտել են որոնողափրկարարական և փլատակների մաքրման աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով