Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում. Միրզոյան |1lurer.am|
14:02 - 13 մայիսի, 2024

Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ղազախստանում մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:

«Մեր վերջին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Գնահատականն իմ ամբողջապես արտացոլված է համատեղ, այսինքն՝ կողմերի բանակցությունների արդյունքում տարածված, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ, բնականաբար, նպատակահարմար է: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և [սկզբունքներին] համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել