tert.am: Անկարան ու Աթենքն անլուծելի խնդիրներ չունեն, նրանք վիճելի հարցերը լուծում են բաց երկխոսության միջոցով։
Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է աշխատանքային այցով Անկարայում գտնվող Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ մամուլի ասուլիսում։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անլուծելի խնդիրներ չունենք, ինչպես ավելի վաղ ասացի, հարցերի լուծումը գործընթաց է, և դրականի հետ կապված մեր հույսերը գնալով աճում են։
Մենք ձգտում ենք դրական մթնոլորտի և ակնկալում ենք բոլոր հարցերը լուծել ազնիվ և բաց երկխոսության միջոցով»,- ասել է Էրդողանը։
comment.count (0)