Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատեց վիճահարույց օրենքը
 |azatutyun.am|
16:18 - 14 մայիսի, 2024

Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատեց վիճահարույց օրենքը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանը րոպեներ առաջ երրորդ՝ վերջին ընթերցմամբ հաստատեց «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։

Չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ «Վրացական երազանքի» նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։

Օրենքը նախատեսում է, որ 20 և ավելի տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները պարտավորված կլինեն գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»:

Օրինագիծը մեկ տարի առաջ բերվել էր օրակարգ և հանրային ճնշումների ու արևմտյան գործընկերների հնչեցրած քննադատությունների արդյունքում հետ էր կանչվել։ Ապրիլի սկզբին այն կրկին շրջանառության մեջ դրվեց խորհրդարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել