ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում
13:09 - 15 մայիսի, 2024

ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ են եղել Պաշտպանության նախարարությունում

ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանը մայիսի 13-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով Պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։

- Սամվել Մինասյանը նշանակվել է տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար,

- Վահրամ Գրիգորյանը՝ ԶՈՒ ԳՇ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ,

- Սմբատ Գրիգորյանը՝ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ,

- Գեղամ Փաշիկյանը՝ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ,

- Արամ Պողոսյանը՝ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ,

- Մհեր Շիրինյանը՝ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ,

- Հրաչ Ստեփանյանը՝ ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել