Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը |tert.am|

tert.am: Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի,  ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։

Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն